Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու համայնքապետարանի թիմը

Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության հաղթող ճանաչվեց Մարտունու 
համայնքապետարանի թիմը

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության գլխավոր մրցանակը նվաճեց Մարտունու համայնքապետարանի թիմը՝ եզրափակիչ խաղում 4-2 հաշվով պարտության մատնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ֆուտզալի մարզային առաջնությանը մասնակցեցին Մարտունու, Գավառի, Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։ Ֆուտզալի մարզային առաջնության մասնակիցները  բաժանվել էին երկու ենթախմբերի։ Առաջին խմբից կիսաեզրափակիչ էին դուրս եկել  Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության, երկրորդ ենթախմբից՝ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության թիմերը։ Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում միմյանց հանդիպել էին Մարտունու համայնքապետարանի եւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի, երկրորդ խաղում՝  ՀՀ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։ Ծավալված հետաքրքիր ու անզիջում պայքարում Մարտունու համայնքապետարանը հաղթեց բանակայիններին, իսկ ոստիկանները՝ փրկարարներին։  Երրորդ տեղի համար մրցապայքարի ելան ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ՊՆ 2-րդ բանակային կորպուսի թիմերը: Համառ պայքարում հաղթեց 2-րդ բանակային կորպուսի թիմը և գրավեց 3-րդ մրցանակային տեղը:

Իսկ գլխավոր մրցանակը վիճարկվեց Մարտունու համայնքապետարանի և ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն թիմերի միջև:

Առաջին խաղակեսն ավարտվեց Մարտունու համայնքապետարանի թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում մարտունեցիները ևս մեկ գնդակ խփեցին մրցակցի դարպասը՝ ամրապնդելով իրենց հաղթանակը։

Մրցաշարի բոլոր հանդիպումները կայացան Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճում։ Մրցանակները՝ գավաթների և դրամական պարգևների տեսքով,  հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։  Մարզպետի կողմից հավաստագրեր շնորհվեցին մրցաշարին մասնակցած բոլոր թիմերին։

Կարեն Սարգսյանը շնորհավորեց մրցաշարի  մրցանակակիր ու մասնակից բոլոր թիմերին, շնորհակալություն հայտնեց  Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի տնօրինությանն ու աշխատակիցներին՝ միաժամանակ հավաստելով, որ ֆուտզալի մարզային առաջնությունը կլինի շարունակական, իսկ առաջիկայում մարզային մրցումներ կանցկացվեն այլ մարզաձևերից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]